Բռնցքամարտ. անպարտելի հայազգի «Մղձավանջը» պարտության է մատնում «Չարին»
Շաբաթ գլենդելցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ավելացրեց իր հաղթանակների թիվը` հասցնելով դրանք 28-ի: Անպարտելի բռնցքամարտիկն անցկացրած մրցելույթներից 17-ն ավարտել է նոկաուտով: Հայազգի բռնցքամարտիկն այս անգամ պարտության մատնեց Ջո Գրինին (22 հաղթանակ` 14-ը նոկաուտով, 1 պարտություն), որը մինչև Մարտիրոսյանի հետ ոչ վարկանիշային այս մրցամարտը նույնպես անպարտելի էր: Սա հայազգի բռնցքամարտիկի առաջին մրցելույթն էր, որը ցուցադրվեց HBO հեռուստատեսությամբ:
Պատասխան |