Ճգնաժամի դասերը. ըստ վարչապետ Սարգսյանի` դիվերսիֆիկացիան առաջնային է կառավարության տնտեսական քաղաքականության մեջ
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալու կարիքը կարևոր դաս է, որ Հայաստանը պետք է քաղի ճգնաժամային շրջանից, որի միջով նա անցել է անցյալ տարի:
«Դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է պատճառը, որ մեզ մոտ տնտեսական անկումն ավելի մեծ էր, քան այլ երկրներում, որոնք դիվերսիֆիկացիայի բարձր մակարդակ ունեն»,- ասել է Սարգսյանը երեքշաբթի ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» քննարկման ժամանակ: Պատասխան |