Հայաստանը նախապատրաստվում է հյուրընկալելու Եվրոպայի առաջնությունը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների կարծիքով` այս ամսվա վերջին երկրում առաջին անգամ կայանալիք Եվրոպայի C դիվիզիայի առաջնությունում Հայաստանի հավաքականից լավ արդյունքներ են սպասում:
Կանանց Եվրոպայի C դիվիզիայի առաջնությանը (տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանի «Միկա» մարզասրահում), հյուրընկալող երկրից զատ, կմասնակցեն Անդորրան, Մոլդովան և Ջիբրալթարը (Հայաստանի հետ ընդգրկված են A խմբում): B խմբի թիմերն են Ուելսը, Շոտլանդիան և Մալթան (Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան:) Պատասխան |