Սխալ գրքե՞ր, թե՞ սխալ թեստեր. դիմորդները բողոքում են, որ դասագրքերի բովանդակությունը չի համապատասխանում քննական թեստերի նյութերին
Այս տարվա բուհական քննություններին մասնակցող դիմորդները բողոքում են, որ դասագրքերի բովանդակությունը չի համապատասխանում քննական թեստերի նյութերին: Խնդիրը մեծ աղմուկ է հանել, սակայն դասագրքերի հեղինակներն ու հրատարակիչներն էլ իրենց կարծիքն ունեն:
Օրինակ` դպրոցական դասագրքերի հրատարակությամբ զբաղվող «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը կարծում է, որ խնդիրը կապված է ոչ թե դասագրքերի բովանդակության, այլ քննական թեստերի բարդության հետ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է լինում դիմել կրկնուսույցի օգնությանը: Պատասխան |