Վերջին զարգացումները և հայտարարությունները երևան հանեցին հայաստանյան ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունները
Այս շաբաթ հայաստանյան ընդդիմադիր դաշտում տեղի ունեցած զարգացումները երևան հանեցին ընդդիմադիրների շարքերում առկա տարաձայնությունները: Սակայն ՀՀ առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչներն ասում են, որ առկա տարաձայնությունները լուրջ ազդեցություն չեն ունենա ընդդիմության գործունեության վրա:
Երկուշաբթի տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի առաջին նախագահի և ներկայիս ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից կուսակցության` Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հրաժարական է տվել: Պատասխան |