Հրմշտոց. դիմորդներն ու ծնողները բախվել են ոստիկանության աշխատակիցների հետ
Երեքշաբթի դիմորդների ու նրանց ծնողների և ոստիկանության աշխատակիցների միջև թեթև հրմշտոց է եղել «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության մեկնարկման օրը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: Ոչ ոք չի ձերբակալվել և վնասվածք ստացողներ չեն արձանագրվել:
Ականատեսների վկայությամբ` համալսարանում գտնվող քննակենտրոնի հսկիչները քննաթեստերը սահմանված ժամանակից 15 րոպե շուտ են հավաքել, ինչն էլ հարուցել է դիմորդների և ծնողների զայրույթը, որոնք, սովորության համաձայն, անհանգիստ սպասում էին քննասենյակից դուրս: Պատասխան |