Սովորելու դժվարությունը. Հայաստանում քննաշրջանը երևան է հանում կրթական համակարգի խնդիրները
Հայաստանում կրթության ոլորտի մասնագետների առաջ ծառացել են մի շարք խնդիրներ` կապված ընդունելության թեստերի որակի և ուսումնական ծրագրերին համապատասխանության մասին շարունակվող թեժ քննարկումների հետ: Ոմանք ասում են, թե թեստերը միտումնավոր են բարդացրել, որպեսզի այս տարի ավելի քիչ թվով դիմորդներ կարողանան բավարար գնահատական ստանալ:
Նման ենթադրությունների տեղիք է տալիս այն, որ Հայաստանը, Բոլոնիայի գործընթացի արդյունքում, անցում է կատարել 10-ամյա կրթահամակարգից 12-ամյայի, այդ իսկ պատճառով Հայաստանում 2011-ին շրջանավարտներ չեն լինի: Հետևաբար, այս տարի չընդունվածները բուհ կդիմեն գալիք տարի: Պատասխան |