Ցողունային բջիջների փոխպատվաստում. իրանահայը փրկում է Բելգիայի բնակչի կյանքը
Երևանում վերջերս «Ցողունային բջիջների հավաքման կենտրոնի» (որն ավելի խոշոր` դոնորային ռեեստրի մաս է կազմում) բացումից հետո այս շաբաթ գրանցվեց առաջին հաջողությունը. ցողունային բջիջների փոխպատվաստմամբ Եվրոպայում փրկվեց մի հիվանդի կյանք:
Իրանահայ Ֆրեդերիկ Սաֆարյանի ցողունային բջիջները համընկել են Բելգիայում բնակվող ազգությամբ ոչ հայ արյան ծանր հիվանդություն ունեցող մի կնոջ ցողունային բջիջների հետ: Հենց այս գիշեր`հունիսի 17-ին, իրականացվել է փոխպատվաստումը: Պատասխան |