Կնեսետը Հայոց ցեղասպանությանը նվիրված նիստ է անցկացնելու
Չնայած իսրայելա-թուրքական դիվանագիտական լարվածությանը` կապված անցյալ ամիս Գազայի շրջափակումը ճեղքելու նպատակով նավատորմիղի իրականացրած անհաջող փորձի հետ, Կնեսետը նախատեսել է նստաշրջան անցկացնել 1915 թ. Հայոց ցեղասպանության հարցով, որը վերագրվում է օսմանյան թուրքերին:
Սակայն, ըստ կառավարության և Կնեսետի միջև ձեռք բերված համաձայնության` քննարկումը կանցկացվի ոչ թե լիագումար նիստի ժամանակ, այլ Կնեսետի հանձնախմբում, ամենայն հավանականությամբ` արտաքին հարաբերությունների և պաշտպանության: Պատասխան |