Շախմատ Ջերմուկում. կին գրոսմայստերները մասնակցում են Հայաստանի առողջարանային քաղաքում անցկացվող մրցաշարին
Առաջիկա տասը օրերի ընթացքում Հայաստանի առողջարանային քաղաքում հնարավոր կլինի տեսնել ճանաչված, հանրահայտ կին շախմատիստների: 2010 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 5-ը Ջերմուկում կանցկացվի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարը (Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար):
Կին գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը կներկայացնեն Հայաստանը: Մրցաշարին կմասնակցեն նաև յոթ երկրներից մեկ տասնյակ այլ շախմատիստներ, այդ թվում` երեք աշխարհի նախկին չեմպիոններ` Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Շեն Յանը (Չինաստան) և Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա): Պատասխան |