«Մեր տնից» ամուսնու տուն. «Մեր տնից» մի հարս էլ են տանում
20-ամյա Լուսինե Հունանյանը հարսանեկան զգեստը փորձում է այնպես հագնել, որ տոնական սանրվածքը չքանդվի: Նրան օգնում են ընկերուհիները, և հարսանեկան ճերմակ զգեստը վերջապես գրկում է Լուսինեի գեղեցիկ մարմինը:
«Մենք այս հասարակությանն ապացուցելու խնդիր ունենք, որ մենք էլ կարող ենք լավ հարս, ընտանիքի կին ու մայր դառնալ, ինչպես սովորական ընտանիքներում մեծացած աղջիկները»,- ասում է հարսնացուն: Պատասխան |