Գնդակը զամբյուղի մեջ նետելու ժամանակը. Հայաստանը հյուրընկալել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարը
Այսօր Հայաստանում մեկնարկեց բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարը` հյուրընկալելով Անդորրայի, Ջիբրալթարի, Ուելսի, Շոտլանդիայի, Մոլդովայի թիմերին, որոնք ՖԻԲԱ-ի երեք դիվիզիոններից ամենացածր վարկանիշ ունեցողներն են: Մրցաշարին մասնակցող Հայաստանի հավաքականը հույս ունի բարելավել իր դիրքերը և հայտնվել B դիվիզիոնի կազմում:
Հայաստանի առաջատար բասկետբոլի ակումբ «Հատիսը» 2009-2010 թթ. հասնելով փլեյ օֆ փուլ` հեղինակություն ձեռք բերեց և դա էլ նպաստեց, որ երկու տարին մեկ անգամ անցկացվող Եվրոպայի առաջնությունը, որը կտևի մինչև հուլիսի 3-ը, այս անգամ հյուրընկալի Հայաստանը: Պատասխան |