Հայկական ակնաբուժություն. նոր ծրագիրը կօգնի հայտնաբերելու տեսողության խնդիրները վաղ հասակում
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) Հայաստանում մեկնարկում է աչքի անհասության ռետինոպաթիա հիվանդության ակնային զննումների և բուժման ծրագիր, որը կգործարկվի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի Երևանի մի շարք բաժանմունքներում:
Անհասության ռետինոպաթիան (ԱՌ) հանգեցնում է հասուն և անհաս ցանցաթաղանթի դեղին բծի ձգումների, ցանցաթաղանթի շերտազատման և կնճռոտման, որն էլ իր հերթին հանգեցնում է կուրության մանկական հասակում: ԱՌ ռիսկի խումբ է համարվում 1500 գրամից պակաս քաշով, 30 շաբաթից պակաս տարիքով ծնված նորածինը: Պատասխան |