Առջևում. հայ բասկետբոլիստուհիները ՖԻԲԱ-ի C դիվիզիոնի մրցաշարի երեք հանդիպումներում տանում են նույնքան հաղթանակ
Երևանում անցկացվող ՖԻԲԱ-ի կանանց բասկետբոլի C դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի ընտրանին իր երեք հանդիպումներն ավարտեց նույնքան փայլուն հաղթանակներով: Չորեքշաբթի վերջին խաղում տանտերերը 71:47 հաշվով հաղթանակ տոնեցին Անդորրայի հավաքականի նկատմամբ:
Ինչպես Ջիբրալթարի և Մոլդովայի հավաքականների դեմ խաղերի ժամանակ, այս անգամ ևս բարձր արդյունավետությամբ աչքի ընկան Ամերիկայից թիմի նորեկներ Ամանդա Ջեքսոնն ու Քրիստինե Քեպենեկյանը, որոնք վաստակեցին, համապատասխանաբար, 17 ու 15 միավոր։ Պատասխան |