Պաշտպանություն. հայ բժիշկները հույս ունեն, որ գերմանական պատվաստանյութը կնվազեցնի արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքերը
Այսուհետ հայ կանայք կարող են իրենց ապահովագրել արգանդի վզիկի քաղցկեղից` պատվաստվելով հիվանդության դեմ ստեղծված «Ցերվարիքս» պատվաստանյութով, որը Հայաստան է ներկրել և գրանցել անգլիական «ԳլաքսոՍմիթՔլայն» դեղագործական ընկերությունը:
1970-ական թվականներից հետազոտելով վիրուսի դերն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման մեջ` գերմանացի գիտնական Հարալդ Հաուզենը հաստատեց, որ արգանդի վզիկի քաղցկեղով տառապող կանանց մոտ առկա է պապիլոմա վիրուսը։ Հայտնագործությունից հետո էլ ստեղծվեց պատվաստանյութը: Պատասխան |