Վերլուծություն. որտե՞ղ է Ցյուրիխի Հիլարին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան, իհարկե, նշանակալի երևույթ էր, չէ՞ որ նման այցերը Հայաստան այնքան էլ հաճախադեպ չեն: Արդեն 18 տարի է, ինչ ամերիկացի նման բարձրաստիճան պաշտոնյա չէր այցելել Հայաստան:
Քլինթոնի այցը տեղի ունեցավ երկու բարձրագոչ հայտարարությունների արանքում. նրա այցից առաջ` Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ, համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները` Երևանին և Բաքվին կոչ անելով «արագացնել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման hիմնարար սկզբունքների շուրջ` խաղաղության համաձայնագիր նախապատրաստելու համար»: Պատասխան |