Ռազմավարական գնում. Վրաստանով անցնող գազատարը հնարավոր է վաճառվի ադրբեջանական ձեռնարկությանը, ինչը խնդիրներ կստեղծի Հայաստանի համար
Վրաստանը մտադիր է վաճառել Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող մայրուղային (հյուսիս-հարավ) գազատարը: Ոմանք մտավախություն ունեն, որ այդ գազատարը կվաճառվի ադրբեջանական ձեռնարկությանը, որին արդեն իսկ պատկանում են Վրաստանի 30 գազաբաշխիչ ընկերությունները, և այդ դեպքում Հայաստանը կբախվի լուրջ խնդիրների:
Եթե գազատարն ադրբեջանական դառնա (թեև ակնկալվում է, որ Վրաստանը պահի բաժնետոմսերի 51 տոկոսը), ապա հնարավոր է, որ Հայաստան գազամատակարարումը դադարեցվի, մինչդեռ երկրին անհրաժեշտ բնական գազի մոտ 70 տոկոսը գալիս է հենց այս գազատարով: Պատասխան |