Ինֆլյացիա. Հայաստանում ապրելը 2005-ի համեմատությամբ երկու անգամ թանկացել է
Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 6 տոկոս գնաճ, ինչը մասամբ պայմանավորված է պարենային ապրանքների` նախորդ տարվա համեմատությամբ մինչև 25 տոկոս աճով: Մասնագետները կարծում են, որ կտրուկ գնանկում ակնկալել պետք չէ:
Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ այս տարի բանջարեղենը բարձրացել է 21 տոկոսով, միրգը` 17%, մսամթերքը` 13%, շաքարավազը` 6%: Պատասխան |