Վերլուծություն. նոր ակնկալիքներ ղարաբաղյան կարգավորման հարցում
Ղարաբաղյան կարգավորման հարցում այսպես կոչված աշնանային ակնկալիքներ են հայտնվել` աշնանը սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, իսկ օգոստոսին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան, որը, ինչպես գրում են ԶԼՄ-ները, պետք է ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկներ բերի:
Այն, որ մինչև աշուն ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց է ակնկալվում, օրերս հայտարարել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ հայ-թուրքական սահմանի բացմանը: Պատասխան |