Ֆուտբոլ. Եվրո-2012-ի որակավորման խաղերին ընդառաջ` հավանաբար տեղի կունենա Հայաստան-Իսրայել ընկերական հանդիպում
Հայաստանի և Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիաները հաղորդել են, որ պատրաստվում են երկու երկրների ազգային ընտրանիների ընկերական հանդիպում կազմակերպել, որոնք այս աշնանը մեկնարկող Եվրո-2012-ի որակավորման խաղերի նախապատրաստական վերջին փուլում են: Ըստ ռուսական «Սպորտ-էքսպրես» թերթի` այս որոշումը դեռ պետք է հաստատվի Իսրայելի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդեսի կողմից:
Պատասխան |