Փառատոնային Երևան. hայկական կինոաշխարհը միջազգային կինոգետների հավաքատեղի է դարձել
Ծիրանը բարձր գնի պատճառով վայելել բոլորին չի հաջողվում, բայց ֆիլմասեր հասարակությունը դրա տեղը լրացնում է` այցելելով «Ոսկե ծիրան» կինոփառատոն, որը 2004 թ.-ից ամեն տարի անցկացվում է Երևանում:
Արդեն երեք օր է, ինչ Երևանը վերածվել է իսկական կինոքաղաքի: Հայաստանի մայրաքաղաքի կինոթատրոններում և այլ դահլիճներում կիրակի մեկնարկած կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն 120 միջազգային ու հայկական ֆիլմեր: Միջոցառումը կավարտվի հուլիսի 18-ին: Պատասխան |