Ինքնության ճգնաժա՞մ. հայ հուշարձանագետը մեղադրում է Վրաստանի իշխանություններին` եկեղեցիները «սեփականացնելու» մեջ
Հայ հուշարձանագետն ահազանգում է, որ Վրաստանում հերթական հայկական եկեղեցին է վրացականացվում: Թբիլիսիի Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին, որը նախորդ տարի փլուզվել էր և Վրաստանի իշխանությունների միջոցներով վերականգնվում է, այժմ էլ հռչակվել է վրացական:
«Սա գիտակցված ոչնչացում է և իրականացվում է Վրաց եկեղեցու գլխավորությամբ, իսկ մեր եկեղեցին լուռ է, նրանք ակտիվ են, երբ նոր եկեղեցի է պետք կառուցել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը: Պատասխան |