Ֆուտբոլ. «Միկան» պարտություն է կրում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում
Հինգշաբթի երեկոյան Սկոպիեում «Միկա» ֆուտբոլային ակումբն ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում հանդիպեց Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմի հետ: Հայաստանը ներկայացնող ակումբը խաղավարտին մոտ գնդակ բաց թողեց սեփական դարպասը, երբ տանտերերն արդեն 10 հոգով էին խաղում:
Հյուրընկալող թիմի խաղացողներից մեկն առաջին խաղակեսի ավարտից 7 րոպե առաջ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Թիմերի միջև հավասար խաղ էր ընթանում, երբ 87-րդ րոպեին «Ռաբոտնիչկիին» հաջողվեց բացել հաշիվը և, պահպանելով ձեռք բերած առավելությունը, հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Երևանում: Պատասխան |