«Ոսկե ծիրան». կինոփառատոնի մասնակիցները` կինոդահլիճների և միջազգային հարաբերությունների մասին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի 5 անդամներից ազգությամբ թուրք Սեմիհ Կապլանօղլուն համոզմունք է հայտնել, որ արդեն այս տարի հայ-թուրքական սահմանը կբացվի:
Նա նույնիսկ ստույգ օրն է նշել` սեպտեմբերի 19-ը: Այդ օրը նախատեսվում է պատարագ մատուցել Թուրքիայի Վանի նահանգում` լճի Աղթամար կղզու վրա 10-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: (Ենթադրվում է, որ Անկարայի իշխանությունները, հնարավոր է, ժամանակավորապես բացեն սահմանը` թույլ տալու Թուրքիա այցելել հայերին, որոնք կցանկանան մասնակցել միջոցառմանը:) Պատասխան |