Տունն այնտեղ է, որտեղ սիրտն է. Արմենը Ֆրանսիայից և Քրիստինեն Ռումինիայից իրենց երջանկությունը գտան Ղարաբաղում
Կիրակի Շուշիում հրաշալի հարսանիք է տեղի ունեցել` Օլիվեր Ռաքեջյանը Ֆրանսիայից և Քրիստինե Մանյանը Ռումինիայից որոշել են ամուսնանալ և ապրել Ղարաբաղում: Օլիվերը, որ Ղարաբաղում ավելի շատ հայտնի է Արմեն անունով, հարսանիքին հրավիրել էր իր այն ընկերներին, որոնց հետ ծանոթացել է վերջին 5 տարում Ղարաբաղում բնակվելիս:
Զույգը հրաժարվել էև ավանդական հարսանեկան հանդերձանքից` սպիտակ զգեստից ու բաճկոնից, հարսն և փեսան հագել էին հայկական ազգային տարազ: Սակայն սա հարսանիքի ամենահետաքրքիր պահը չէր: Ամենանշանակալին այն էր, որ երկու մարդ հեռավոր երկրներից, որոնք նույնիսկ սահման չունեն Ղարաբաղի հետ, իրենց տունն ու երջանկությունը գտան: Պատասխան |