Կողմնակի վնաս. «Լեզվի մասին» օրենքի շուրջ ստեղծված բացասական արձագանքը միջազգային դպրոցի ծրագրերը թողնում է օդից կախված
Դպրոցը, որ նախատեսվում էր բացել Դիլիջանում և խոստանում Հայաստանը դարձնել տարածաշրջանային և միջազգային կրթության հեղինակավոր կենտրոն, կարող է այդպես էլ չկառուցվել խնդրահարույց «Լեզվի մասին» օրենքին (որը թույլ է տալիս օտար լեզվով միջնակարգ կրթություն) հասարակության արձագանքի պատճառով:
Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցի, որը Մոսկվայի մեծահարուստ, մարդասեր Ռուբեն Վարդանյանի մտահղացումն է, հիմնարկեքը տեղի ունեցավ ապրիլին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այգում տնկեց խորհրդանշական «գիտելիքների ծառ»` ազդարարելով նախագծի մեկնարկը: Դպրոցի բացումը նախատեսված էր 2013 թ., սակայն նախագծի ճակատագիրն այժմ անորոշ է` գաղափարը «մերժող մթնոլորտի» պատճառով: Պատասխան |