Հանդիպում Ալմաթիում, օրակարգում` Ղարաբաղ. ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչները հայտարարել են «Ադրբեջանի ապակառուցողական լինելու» մասին
Անցած հանգստյան օրերին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը ներկայացվել է որպես վճռորոշ հանդիպում ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ենթադրվում էր, թե հայկական և ադրբեջանական կողմերը ընդհանուր հայտարարի կգան, և հնարավոր է շրջանակային փաստաթղթի համաձայնության հասնեին: Արևմտյան դիվանագետները նույնիսկ առաջարկել են «թիկունքում խաչել մատները»` երևի թե «աչքով չտալու» համար:
Ինչպես երևում է, ինչ-որ մեկը, ամեն դեպքում, «աչքով է տվել»: Պատասխան |