«Ոսկե ծիրան». Հայաստանի միջազգային յոթերորդ կինոփառատոնն ավարտվեց
Ազգությամբ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմն իր «Կոսմոս» (Թուրքիա-Բուլղարիա) ֆիլմով միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակ է ստացել Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ, որի փակումը տեղի է ունեցել անցած կիրակի` Երևանում:
Շուրջ 500 հայտ էր ներկայացվել 2004 թ. ի վեր անցկացվող միջազգային 7-րդ փառատոնին մասնակցելու համար: Հուլիսի 11-18-ն ընթացող միջազգային փառատոնին մասնակցելու համար ընտրվել էր 120 հայտ, ի թիվս որոնց` 45 մրցութային ֆիլմեր, որոնք մրցում էին այս տարի երեք մրցույթներում, իսկ դրանք դատում էին միջազգային հինգ ժյուրիներ: Պատասխան |