Տնտեսական զարգացում սառեցված հակամարտության պայմաններում. մեղավո՞ր է արդյոք Ղարաբաղը Հայաստանի «դժբախտությունների» համար
«Հայաստանի զարգացմանը խոչընդոտում են չլուծված ղարաբաղյան հակամարտությունը և հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները». նման փաստարկն արդեն մի քանի տարի է` Հայաստանում լուրջ բանավեճերի պատճառ է դառնում: Քննարկումները նոր խթան են ստացել անցյալ շաբաթ ՀՀՇ 16-րդ համագումարի ժամանակ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո:
Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ «առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարա¬բե¬րու¬թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա¬մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Պատասխան |