Հայաթափում. ԱԺ պատգամավորն ահազանգում է փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների մասին, քանի որ Ջավախքի դպրոցներում հայոց լեզուն արմատախիլ է արվում
Ջավախքի (Վրաստան) հայկական դպրոցներում նոր ուսումնական տարուն ընդառաջ խիստ կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը: Այս մասին ահազանգող ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասում է, որ Վրաստանի իշխանություններն այդ քայլով նպատակ ունեն Ջավախքը հայաթափելու և հայերի ազգային դիմագիծը խեղելու:
Թորոսյանը, որին Վրաստանի իշխանությունները 2009-ի հունիսից արգելում են մուտք գործել Վրաստան` պատճառաբանելով, որ նա Վրաստանի ազգային անվտանգությանը վտանգ է սպառնում, ներկայացնում է վերջին տարիներին Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի կրճատման միտումները: Պատասխան |