«Մեկ ազգ, մեկ մշակույթ»
Չորրորդ համահայկական մշակութային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ երեկ երեկոյան՝ հուլիսի 22-ին, Հանրապետության հրապարակում: (Փառատոնը կազմակերպվում է երկու տարին մեկ՝ 2004-ից ի վեր:) «Մեկ ազգ, մեկ մշակույթի» նպատակներից են նպաստել սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, աջակցել Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանը, օժանդակել ժամանակակից հայ արվեստի զարգացմանը: Գալիք շաբաթվա ընթացքում (մինչև հուլիսի 29-ը) Երևանում և մարզերում կկազմակերպվեն բազմաթիվ մշակութային միջոցառումներ և «Կատարողական արվեստի» մրցույթներ:
Պատասխան |