Դաշնակցության ներկայացուցիչի կարծիքով` Հաագայի դատարանի որոշումը շահեկան է Ղարաբաղի համար
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ ողջունելի է Լեռնային Ղարաբաղի շահի և համաշխարհային արդարության տեսանկյունից:
Հաագայի դատարանը հայտարարել է, որ 2008 թ. Սերբիայից Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը: Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել է 69 երկիր: Ռուսաստանն ու Սերբիան դեմ են արտահայտվում Կոսովոյի ճանաչմանը: Պատասխան |