Հարգանքի տուրք. հայկական կողմը ցավակցական հեռագիր է ուղարկում ադրբեջանցի մարզիկի մահվան կապակցությամբ
Մարզական ոգու բացառիկ մի դրսևորում. հայկական սպորտի ղեկավարներից մեկն իր և ֆեդերացիայի անունից ցավակցական հեռագիր է ուղարկել ադրբեջանցի երիտասարդ մարզիկի մահվան կապակցությամբ:
Ադրբեջանցի պաշտոնակցին` Ջեյխուն Մամեդովին ուղարկած իր հեռագրում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանն ասել է, որ իր գլխավորած ֆեդերացիան ցավակցում է հարևան հանրապետության տաղանդավոր սամբիստի մահվան կապակցությամբ, որը շաբաթավերջին խեղդվել էր լճում: Պատասխան |