Ֆուտբոլ. ֆրանսիահայ նախկին մարզիկը ցանկանում է մարզել Հայաստանի հավաքականը
Francefootball.fr ամսագրին տված հարցազրույցում 1998 թ. աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ասել է, որ կցանկանար մարզել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:
42-ամյա ֆրանսիահայ ֆուտբոլիստ Ջորկաեֆն ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պաշտոնական առաջարկ չի ստացել, «սակայն եթե մի օր առաջարկեն ստանձնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը, ես կմտածեմ այդ մասին»,- հրապարակման համաձայն ասել է նա: Պատասխան |