Ժողովրդական պար և երաժշտական նվագարաններ. հայ ազգագրագետները փորձում են նոր շունչ հաղորդել ավանդական մշակութային արժեքներին
Մի խումբ հայ ազգագրագետներ` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ մեկտեղ նախատեսում են այս տարվա սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում նոր ծրագիր մեկնարկել` հայկական ավանդական պարերի արտաժամյա պարապմունքներ:
«Պարի դասընթացները նախատեսվում էին իրականացնել դեռ մեկ տարի առաջ, սակայն դպրոցներում գրիպի համաճարակի, ինչպես նաև այլ խոչընդոտների պատճառով այն հետաձգվեց»,- «ԱրմենիաՆաուին» ասում է հայկական ավանդական պարերի գիտակ և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով մեկն է այն մարդկանցից, որը ցանկանում է իրագործել այդ ծրագիրը: Պատասխան |