Վատ եղանակ հացի համար. քիչ տեղումներ Ռուսաստանում նշանակում է գների բարձրացում Հայաստանում
Ռուսաստանում երաշտը պատճառ է դարձել Հայաստանում հացի գների 20-25%-ով բարձրացման: Ըստ տնտեսագետների` ցորենից պատրաստված սննդամթերքների ավելի մեծ թանկացումներ են սպասվում, քանի որ Ռուսաստանում, որտեղից ներմուծվում է Հայաստանի ցորենի պահանջարկի մոտ 80 տոկոսը, վերջին 120 տարիների ընթացքում ամենածանր երաշտն է:
Սակայն, սպառողների իրավունքների պաշտպանները վստահեցնում են, որ արդեն իսկ սկսված թանկացումներն անհիմն են, քանի որ ալյուրի բավական պաշար կա բավարարելու պահանջարկը, և գների վրա դա չպետք է ազդեր, այդուհանդերձ, աշնան բերքից հետո պաշտոնյաները ակնկալում են մինչև 30 տոկոս գնաճ: Պատասխան |