Վերլուծություն. Բրայզայի` Ադրբեջանում դեսպան նշանակվելը վատ նախանշան է ԼՂՀ ինքնորոշման համար
ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող նախկին ամերիկացի միջնորդի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու հնարավոր հեռանկարը ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է դարձել Հայաստանում:
Եվ այդ կապակցությամբ գլխավոր հարցը հետևյալն է` ինչպե՞ս կարող է Մեթյու Բրայզան ազդել բանակցային գործընթացի վրա` հաշվի առնելով նրա սերտ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական շրջանակների հետ, ինչպես նաև հայտնի թուրքական ընտանիքի հետ նրա բարեկամական կապը: Թեման ակտիվացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներից հետո, որի ընթացքում Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան պատասխանել է բավական անհարմար հարցերի` կապված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա կանխակալ դիրքորոշման հետ: Պատասխան |