Ամերիկահայերը դատական հայց են ներկայացրել Դաշնային դատարան` փոխհատուցում պահանջելով շուրջ մեկ դար առաջ կատարվածի համար
Ամերիկահայ փաստաբանները հինգշաբթի` հուլիսի 29-ին, հայց են ներկայացրել Դաշնային դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության, ինչպես նաև երկու բանկի` պահանջելով փոխհատուցում այն հայերի ժառանգների համար, որոնց ունեցվածքը խլել են Օսմանյան Թուրքիայից տեղահանման ժամանակ:
Փաստաբանները փորձում են կոլեկտիվ հայցի կարգավիճակ տալ դատական գործին: Փաստաբան Բրայան Կաբատեկն ասել է, թե հնարավոր է գործընթացը տևի երեք տարի: Պատասխան |