Հացի խնդիր. Հայաստանում հացն ու ալյուրը թանկանում են, քանի որ Ռուսաստանը արգելք է դրել հացահատիկի արտահանման վրա
Այս տարի Ռուսաստանում երաշտի պատճառով հայաստանյան հացի շուկայում գրանցվեց հացի գնի 30 տոկոս և ալյուրի գնի 20 տոկոս գնաճ: Ռուսաստանն աշխարհի հացահատիկ արտադրող ամենախոշոր երկրներից է, որը նաև Հայաստանի ցորենի հիմնական մատակարարն է:
Սեփական շուկայում հացահատիկի պակասից խուսափելու նպատակով ՌԴ կառավարությունը մինչև այս տարեվերջ արգելք է դրել ցորենի արտահանման վրա, ինչը ցորենի միջազգային շուկայում հանգեցրել է գնաճի, որն էլ իր հերթին ազդել է Հայաստանում հացահատիկի գնի վրա: Պատասխան |