ՀՀ նախագահ. բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ
ՀՀ նախագահը Արցախ կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում`օգոստոսի 29-ին, ևս մեկ անգամ հայտարարել է` ՀՀ գործունեությունը պետք է մշտապես ուղղված լինի այն բանին, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև մյուս երկրները համոզված լինեն, որ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է:
Հունիսի 17-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 6-րդ հանդիպումից, դրան հաջորդած ադրբեջանական կողմի սադրանքից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի իրականացրած հարձակման հետևանքով հայկական կողմից 4 զինծառայող զոհվեց, կարծես թե հանգիստ էր արձանագրվել ԼՂՀ հիմնահարցի շուրջ: Պատասխան |