Դատաքննություն. սպանության գործով մեղադրյալը պնդում է, որ ոստիկանությունում փորձում են թաքցնել ճշմարտությունը
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, որը մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, որից հետո Խալաֆյանն ինքնասպան է եղել, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ իր դեմ ցուցմունք տված նույն բաժանմունքի երեք օպերլիազորները գործարքի մեջ են մտել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հետ` փորձելով կոծկել ճշմարտությունը:
Ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանին գողության կասկածանքով բերման են ենթարկել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք, որտեղ նույն օրն ավելի ուշ Խալաֆյանը մահացել է: Պատասխան |