Հանուն անվտանգությա՞ն, թե՞ մրցակցության. ռուսական ռազմակայանն ուժեղացնում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում
Օգոստոսի 19-20-ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան երկրում քննարկման տեղիք է տվել, թե Հայաստանը ինքնիշխանության և ազգային անվտանգության ո´ր մասը կարող է պատվիրակել Ռուսաստանին:
Մեդվեդևի այցի ընթացքում Մոսկվայի և Երևանի միջև ստորագրվեց պայմանագիր ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման և նրա գործունեության աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ: 1995 թ. կնքված պայմանագրի թարմացված տարբերակով հետայսու Հայաստանի հյուսիսարևմտյան Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանն ստանձնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը, ընդ որում` ոչ միայն նախկին Խորհրդային Միության սահմանի երկայնքով, ինչպես նախկինում, այլ ՀՀ սահմանի ամբողջ պարագծով: Պատասխան |