Թուրքիան հետևում է ղարաբաղա-ադրբեջանական բախումներին
Ըստ թուրքական Cihan լրատվական գործակալության` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ադրբեջանա-ղարաբաղյան ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումներին:
Չորեքշաբթի Կարս քաղաքում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն ասել է, որ այս հարցի կապակցությամբ Թուրքիան խորհրդատվություններ է անցկացնելու ադրբեջանական կողմի հետ: Պատասխան |