Կարծիք. թուրք դասախոսի կարծիքով` պատերազմը ձեռնտու չէ ո′չ Թուրքիային, ո′չ էլ Ադրբեջանին
Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը բացառում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը, քանի որ Ադրբեջանը չի ցանկանա վտանգել տնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ:
«Դա ձեռնտու չէ նաև Թուրքիային, քանի որ երկու երկրներն էլ կապված են նավթի ու գազի արդյունաբերությամբ, առևտրական կապերով, քիմիական ընկերությունների համագործակցությամբ»,- ասում է Օզքանը, որը ներկայումս Հայաստանում դասախոսություններ է կարդում «Հայաստանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերափոխումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով: Պատասխան |