Այլընտրանքային էներգետիկա. փոքր քայլեր դեպի այլընտրանքային աղբյուրներ, և երկար ճանապարհ մինչև միջուկային էներգիայից զերծ Հայաստան
Գարնանային այս օրը Հայաստանում էներգիայի երկու տեսակ մնում է մեծապես չօգտագործված` հանրապետության շռայլ արևը և զովաշունչ քամիները:
Թեև Հայաստանում քամու էներգիան օգտագործելու քայլեր են ձեռնարկվում, բայց շարունակում են մեծապես ապավինել միջուկային էներգիային: Եվ ապագան փոփոխություններ չի խոստանում. Ազգային ժողովը ներկայումս քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները` խորհրդային տարիներին Մեծամորում կառուցվածի փոխարեն: Պատասխան |