Բանաստեղծական հեռանկար. նոր անթոլոգիան ցույց է տալիս տրամադրության փոփոխություններ Հայաստանում ու սփյուռքում
Ֆրանսիայում վերջերս հրատարակվեց «Փնտրվում է» (Avis de recherche) վերնագրով ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիա, որտեղ ընդգրկված են 20 հայաստանցի և սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործություններ: Այս առիթով Ֆրանսիայում անթոլոգիայի հեղինակներից չորսը հոկտեմբերի 6-11-ը հանդիպումներ ունեցան մի քանի քաղաքներում ֆրանսիացի ընթերցողների հետ:
Երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) այս անթոլոգիան հրատարակել է «Պարանտեզ» (Parentheses) հրատարակչությունը 2000 տպաքանակով, ֆինանսապես աջակցել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության գրքերի հանձնախումբը, որը ֆինանսավորում է արժեքավոր այնպիսի գրքեր, որոնք եկամուտ չեն կարող բերել: Պատասխան |