Գայլային հարձակում. մեկ գայլ, յոթ տուժած
Բռնակոթ գյուղի իր տան առաջ Արթուր Սարգսյանի վրա է հարձակվել մի գորշ գայլ և վնասել նրա դեմքը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին, երբ 30-ամյա Սարգսյանը դուրս է եկել շան անհանգիստ հաչոցի վրա: Արթուրին վնասելուց հետո գայլը հարձակվել է գյուղի մեկ այլ բնակչի` 55-ամյա Արմիդա Գրիգորյանի, և նրան օգնության հասած որդու վրա, որը ճիչեր լսելով` դուրս է եկել մորն օգնելու: Պատասխան |