Ընտրության օր, կեսօր. հայտնվում են առաջին հաղորդումները խախտումների մասին…
Հայաստանի նախկին օմբուդսմեն, ներկայումս «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ Նորագավիթի թիվ 98 դպրոցում գտնվող 12/26 ընտրատարածք ընտրողներին բերել են ավտոբուսներով և քվեաթերթիկները նշելու համար ֆլոմաստերներ են բաժանել:
Ալավերդյանը բողոքել է ընտրական հանձնաժողովի անդամներին, որոնք պատասխանել են, թե ընտրողները կարող են «նույնիսկ իրենց արյունով» նշում անել քվեաթերթիկում: Պատասխան |