Այսօր և ամեն օր. հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է
Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Երանուհի Խաչատրյանը լավ գիտի, սակայն հենց այդ օրը, երբ ուսուցիչները շնորհավորում են և մաղթում, որ միշտ պաշտպանված լինեն, ամենից շատ է վերհիշում իր փոքր կյանքի սև օրերը, որոնք բազում սպիներ են թողել դեմքի ու մարմնի վրա:
«Ծնողն ա երեխայի պաշտպանը, բայց ես իմ հորից եմ փախել: Պապան որ խմում ա, ահավոր ծեծում ա: Մի անգամ երկրորդ հարկից դուրս էր քցել, գլուխս կարեցին: Գիշերներն էլ ա դուրս քցում, էնքան ա ծեծում, ուշքս գնում ա»,- աչքերը լցնելով պատմում է Երանուհին: Պատասխան |