«Տեսնելու» նոր ձև. մասնագետները հույս ունեն էխոլոկացիան բերել Հայաստան
Լրիվ կույր Դանիել Քիշը Երևանի խորդուբորդ ու անծանոթ փողոցներում քայլում է ազատ, ձեռնափայտով շոշափում դարուփոսերով լի մայթերն ու մերթընդմերթ բերանով կտկտացնում, որն էլ օգնում է նրան հասկանալ, թե շրջապատում ինչ կա, թե որքան հեռու են ծառերն ու սյուները, շենքերո՞վ է շրջապատված, թե՞ բաց տարածության մեջ է:
Նա մշակել է ձայնային ազդանշանների նոր մեթոդ, որի շնորհիվ, ինչպես ինքն է ասում, կարողանում է «տեսնել» ականջներով, ձայնի ու դրա արձագանքի միջոցով հասկանում է, թե տեղանքում ինչ կա, ճիշտ այնպես, ինչպես չղջիկները: Պատասխան |